Մեկ օրում կորցնելով 15 մլրդ դոլար՝ Իլոն Մասկը զրկվել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսից

Մեկ օրում կորցնելով 15 մլրդ դոլար՝ Իլոն Մասկը զրկվել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսից

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը զրկվել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից, երբ Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 8.6 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, այսպիսով ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը նվազել է 15.2 մլրդ դոլարով:

Պարբերականը նշում է, որ Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառ կարող էին հանդիսանալ բիթքոինի գնի վերաբերյալ Մասկի մեկնաբանությունները: Իր Թվիթերի միկրոբլոգում ամերիկացի գործարարն ավելի վաղ գրել էր, որ կրիպտոարժույթի գինը «բարձր» է համարում: Այս կարծիքը նա հայտնել է Tesla ընկերության կողմից 1.5 մլրդ դոլար արժողությամբ բիթքոին գնելու մասին հայտարարելուց երկու շաբաթ անց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում