Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը ԼՂ-ում խնդիրների լուծման համար

Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը ԼՂ-ում խնդիրների լուծման համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծման համար,-այտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշեցինք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը եւ օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։ Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»,- ասել է Պուտինը։

Ֆրանսիայի նախագահն էլ տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած իր համատեղ տեսաժողովի արդյունքների մասին: Ֆրանսիայի նախագահն նշել է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է մի շարք հարցերի մասին, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության.

«Այստեղ ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ այսօր առավոտյան ազատ է արձակվել ութ բանտարկյալ։ Մեր ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար։ Անցած ուրբաթ   Ալիևի եւ Փաշինյանի հետ տեսակապի միջոցով մամուլի ասուլիս հրավիրեցինք, որի ընթացքում բարձրացվեցին անհայտ կորածների, փախստականների եւ մի շարք այլ հարցեր, որոնք նույնպես կայունության տարրեր են։ Նախագահ Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք համատեղ տեսակետներ հայտնեցինք մի շարք հարցերի շուրջ։ Կցանկանայի ողջունել ձեր զինվորականների դերը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի համար դժվարին ժամանակաշրջանում։  Մինսկի խմբի  առկա պայմանավորվածությունների շրջանակներում թե՛ Ֆրանսիան, թե՛ Ռուսաստանը համապատասխան դերակատարում ունեն»,- ասել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում