Այսօր Բելգրադում մրցագորգ դուրս կգան հայաստանցի 2 ըմբիշները. մրցակիցները հայտնի են
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին Բելգրադում մրցագորգ դուրս կգան 60 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասապյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչներից:
Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեն, Դավիթ Օվասապյանը կգոտեմարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ:
Գեւորգ Ղարիբյանը 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Դավիթ Օվասապյանը մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն է:
Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից: cx
Կարծիքներ