Լեհաստանի անվտանգության ուժերը միգրանտներին «հեղեղել են» այրող հեղուկով. Կարաև
Լեհ-բելառուսական սահմանին գտնվող միգրանտները ստացել են աչքի քիմիական այրվածքներ։ Դրանք առաջացել են անհայտ հեղուկից, որը լցրել են լեհ սահմանապահների կողմից օգտագործվող ջրցան մեքենաների մեջ, ասել է Գրոդնոյի մարզում Բելառուսի նախագահի օգնական Յուրի Կարաևը։
Կարաևի խոսքերով՝ Բրուզգիի սահմանային անցակետի մոտ միգրանտների մեծ խումբ է մնում։ Նրանց առաջարկում են տեղափոխվել լոգիստիկ կենտրոնի տարածք, սակայն նրանք հրաժարվում են։
«Նրանք համաձայն չեն՝ վախենալով, որ սահմանը լքելով՝ անմիջապես կարտաքսվեն»,- ասել է Կարաևը։
Կենտրոնի տարածքում մոտ 1000 միգրանտ կա։ Վերջիններս համաձայնել են տեղափոխվել սահմանային գոտուց։ Մոտավորապես նույն թվով միգրանտներ էլ Լեհաստանի հետ սահմանային անցակետի մոտ գտնվող ճամբարում են։
Կարծիքներ