Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Վրաստանի ԱԳՆ

Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի թուլացման կարևորությունը։ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝  բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում   երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում