Ուկրաինական իրադարձությունները ցեղասպանություն են թվում. Բայդեն
 
            ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ ուկրաինական իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում, սակայն վերապահումով է հանդես եկել՝ նշելով, որ իրավաբանները պետք է գնահատական տան կատարվողին։ Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Այո, ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել նույնիսկ ուկրաինացի լինելու գաղափարը», - ինչպես հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ ասել է Սպիտակ տան ղեկավարը։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ