Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվել

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվել

Հնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։

Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով  Hindustan Times պարբերականին:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքների բախման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 179 մարդ:

Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19: 20-ին Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար գնացքը ուղևորվում էր  Կալկաթայից Չեննայ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում