Վրաստանում այսօր 3 երկրաշարժ է տեղի ունեցել
Արևմտյան Վրաստանում այսօր միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա, ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։
Հետցնցումներ գրանցվել են ժամը 06:27-ին Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ, Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա, ուժգնությունը եղել է 3.0 մագնիտուդ:
Երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրիի շրջանի Բուկնարի գյուղում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Երկրաշարժի միջուկը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ