Ֆինլանդացի երաժիշտները պահանջել են արգելել Իսրայելի մասնակցությունը Եվրատեսիլին

Ֆինլանդացի երաժիշտները պահանջել են արգելել Իսրայելի մասնակցությունը Եվրատեսիլին

Ֆինլանդացի երաժիշտները ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի Իսրայելը բացառվի   «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի մասնակից երկրների ցուցակից` Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը Instagram-ի իր էջում հրապարակել է ստորագրահավաքի հեղինակներից մեկը` ակտիվիստ Լուկաս Կորպելայնեն:

Ֆինլանդացի ավելի քան 1400 արտիստներ և երաժշտական ​​ոլորտի ներկայացուցիչներ իրենց ստորագրություններն են դրել կոչի տակ։

Երաժիշտները կարծում են, որ եթե Եվրոպայի հեռարձակողների միությունը հրաժարվի բացառել Իսրայելի մասնակցությունը, ապա Ֆինլանդիայի պետական ​​հեռարձակողը պետք է հետ կանչի իր մրցակցին և բոյկոտի մրցույթը։

Երաժիշտները պլանավորում են ստորագրահավաքն անցկացնել մինչև հունվարի 15-ը, այնուհետև այն կհանձնեն Ֆինլանդիայի պետական հեռարձակողին:

Եվրատեսիլն այս տարի անցկացվելու է Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում