ՌԴ-ն պատրաստ Է քննարկելու անվտանգության երաշխիքների հարցերն այդ թվում ԵԱՀԿ-ի հարթակում. Պուտին

ՌԴ-ն պատրաստ Է քննարկելու անվտանգության երաշխիքների հարցերն այդ թվում ԵԱՀԿ-ի հարթակում. Պուտին

Ռուսաստանը կառուցողականորեն եւ արագ ձեւակերպել եւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ Է ուղակել անվտանգության երաշխիքների՝ իր առաջարկությունները եւ պատրաստ Է դրանք քննարկելու նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում:

Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենի հետ մեր համաձայնությունների առիթով: Ես արդեն ասել եմ՝ այդ նա Է առաջարկել նշանակել պաշտոնական ներկայացուցիչների՝ քննակելու համար ռազմավարական կայունության հարցերը, ներառյալ նաեւ մեր մտահոգությունները՝ կապված Ուկրաինայի կողմից սպառնալիքի աճման հետ»,- նշել Է Ռուսաստանի ղեկավարը:

«Նա առաջարկեց, մենք պատասխանեցինք, իմ կարծիքով, շատ կառուցողականորեն եւ արագ,- ընդգծել Է Պուտինը:- Ես նան, ի դեպ, բանակցությունների ընթացքում ասացի. ես ձեզ խոստանում եմ, մոտ ժամանակներս կուղարկենք մեր առաջարկությունները: Եվ մենք արեցինք դա, ուղարկեցինք թե՛ ԱՄՆ եւ թե՛ ՆԱՏՕ: Մեք պատրաստ ենք նաեւ ԵԱՀԿ-ի հարթակում քննարկելու դա»: Պուտինն ակնկալում Է, որ անվտանգության երաշխիքների շուրջը բանակցությունները կսկսվեն 2022 թվականի հունվարի առաջին օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում