Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Լիոնել Մեսսիի հայրը հայտնել է ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։

«Լեոն ցանկանում է վերադառնալ «Բարսա», և ես նույնպես կողմ եմ դրան։ Մենք հավատում ենք, որ Լեոն կկարողանա վերադառնալ»,- ասել է խաղացողի հայրը Խորխե Մեսսին ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպումից հետո։

Մեսսին օրերս հեռացել է ՊՍԺ-ից թիմում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո։

«Բարսելոնան» կարող է պաշտոնական առաջարկ անել արգենտինացուն, քանի որ Լա Լիգան վերջերս հաստատել է ակումբի ֆինանսական ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում