Ներքին Գետաշեն գյուղում այրվել է մոտ 40 հակ անասնակեր

Ներքին Գետաշեն գյուղում այրվել է մոտ 40 հակ անասնակեր

Օգոստոսի 14-ին, ժամը 16։05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 40 հակ կուտակած անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում