Արցախում դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում

Արցախում դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում

Արցախում առավոտյան ժամը 10։00-ից դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում, իսկ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է առաջին պատահարը։ Պոկվել է Ա․Առաքելյան փողոցի ավտոտնակի թիթեղը և կախվել։ Փրկարարները վերացրել են վտանգը։

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը բնակչությանը հորդորում է լինել չափազանց ուշադիր, օրվա ընթացքում պահպանել զգուշություն, հնարավորինս քիչ լինել դրսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում