Արոնյանը New In Chess Classic-ի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Արոնյանը New In Chess Classic-ի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

 Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Արոնյանը այս մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Հաղթելու դեպքում Արոնյանը կմրցի Կալրսեն-Մամեդյարով զույգի հաղթողի հետ:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում