Վերդիի «Ռեքվիեմ»-ը հնչեց Երևանում Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի (ֆոտո)
Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը մեր պատմության մեծագույն ողբերգությունն է և ցանկացած հայի պարտքն է հարգանքի տուրք մատուցել և օժանդակել Հայկական հարցը հասանելի դարձնելու միջազգային հանրության լայն շրջանակներին:
Ֆասթ Կրեդիտն ու ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները, շարունակելով իրենց ազգանպաստ գործունեությունն, այս անգամ աջակցել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի կայացմանը:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան համաշխարհային օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը, Օլեսյա Պետրովան, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Ստավինսկին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Երեկոյի ընթացքում հնչեց հանճարեղ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը:
Ընկերությունը, կարևորելով արվեստի դերը պետության կայունության և ազգային արժեքների ամրապնդման հարցում, կհովանավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիս-հունիս ամիսների համերգաշրջանի բոլոր համերգները:
Կարծիքներ