Երևանում «Նիվայի» վարորդը փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային
Մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01:30-ի սահմանում, պարեկները ծառայության ժամանակ նկատել են, որ VAZ 2121 մակնիշի մեքենայի վարորդը երթեւեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով, նրանք բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ ներկայացրել, սակայն վարորդը դիմել է փախուստի: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Արդեն Լամբադա կամուրջի հարեւանությամբ «Նիվան» հարվածել է պարեկային ծառայության մեքենային: Բախման հետեւանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթեւոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ: Պարեկները տեղում բռնել են «Նիվայի» վարորդին, ով գույքի դիտավորյալ վնասում եւ մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ «Նիվան» վարել է Իջեւան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Խելացի դարբնոց» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:
Կարծիքներ