Կիևի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 5 մարդ
Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռը կործանվել է Կիևի մարզում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
«Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռն ընկել է Օբուխովի շրջանի Ժուկովցի և Տրիպիլյա գյուղերի միջև: Օդանավում եղել է 14 մարդ, պայթունի հետևանքով զոհվել է հինգ հոգի»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիան հայտարարել էր, որ խոցել է ուկրաինական երկու ռազմական ինքնաթիռ՝ ըստ նախնական տվյալների՝ դա Սու-24 է։
Կարծիքներ