Ոսկու գինը հասել Է առավելագույնին 2021 թվականի հունվարից ի վեր
Փետրվարի 24-ին ոսկու արժեքը Comex սակարանում (մտնում Է CME Group-ի մեջ) առեւտրաշրջանի ընթացքում հասել Է 2021 թվականի հունվարի 6-ից ի վեր առավելագույնին, տեղեկացնում Է: Երեւանի ժամանակով 8:24-ին թանկարժեք մետաղի գինը աճել Է 2,13 տոկոսով՝ մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1 951 դոլար, վկայում են առեւտրական հրապարակի տվյալները:
Երեւանի ժամանակով 12:33-ին գնանշումները դանդաղեցրել են աճը մինչեւ 1,67 տոկոս, ոսկին վաճառվում Էր մեկ ունցիայի դիմաց 1 944,3 դոլարով: Comex սակարանում փետրվարի 24-ին կայացած առեւտրաշրջանում պալադիումի գինը հասել Է առավելագույնին 2021 թվականի օգոստոսի 17-ից ի վեր: Երեւանի ժամանակով 12:35-ի դրությամբ մետաղի արժեքն աճել Է 5,18 տոկոսով՝ մինչեւ 2 567 դոլար մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ