Գերմանիայի ԱԳ նախարարը ծրագրում է ավելի քան 30 ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարել

Գերմանիայի ԱԳ նախարարը ծրագրում է ավելի քան 30 ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը ծրագրում է պերսոնա նոն գրատա հայտարարել Բեռլինում հավատարմագրված ավելի քան 30 ռուս դիվանագետների համար։ Դեռևս հայտնի չէ, թե դա երբ կարող է տեղի ունենալ։

Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Focus-ը՝ վկայակոչելով ԱԳՆ աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ գերմանական անվտանգության ուժերը կարծում են, որ այդ դիվանագետները օգտագործում են դիվանագիտական ​​կարգավիճակը՝ ապօրինի կերպով քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական ​​տեղեկատվություն ստանալու համար՝ հետագայում դիվերսիաների և ապատեղեկատվության տարածման համար: Գերմանիայի կառավարությունը տեղյակ է, որ վտարումն անհետևանք չի լինի։

Ռուսների հնարավոր վտարման ծրագրերի մանրամասները դեռ չեն հաղորդվում, ԱԳՆ-ն միայն նշել է, որ նման միջոցի մասին հիմա խոսք չկա, գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Բեռլինում ՌԴ դեսպանատնից դեռևս մեկնաբանություն չեն ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում