Ռուսական BBC-իի ծավալուն անդրադարձը ադրբեջանական շինծու դատավարությանը

Ռուսական BBC-իի ծավալուն անդրադարձը ադրբեջանական շինծու դատավարությանը

Ադրբեջանում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունները, որոնցից ամենահայտնին ռուս նախկին բանկիր Ռուբեն Վարդանյանն է։ Նրանից բացի դատվում են հանրապետության երեք նախկին նախագահներ ու նախկին նախարարներ։

Նախորդ շաբաթվա գլխավոր թեման ոչ թե մեղադրյալի ցուցմունքներն էին, այլ չճանաչված ԼՂ նախկին պետնախարար, ռուս նախկին միլիարդատեր, բարերար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը։

Երեքշաբթի՝ փետրվարի 25-ի հանդիպման ժամանակ, հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկ են կանչել։ Այնուհետեւ դատավարությունը շարունակվեց։

Նիստի հաջորդ օրը Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն ասաց, որ իր պաշտպանյալի վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

«Ռուբենն արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլի մեջ է, ինչն էլ ծանր վնաս է հասցրել նրա առողջությանը։ Այս պահին նա նիհարել է 6 կգ, զարկերակը գծերից դուրս է, արյան ճնշումը՝ բարձր։ Վարդանյանի մոտ ուժեղ գլխապտույտ է առաջացել, նա գտնվում է ուշաթափության վիճակում»,- ասաց փաստաբանը։ Նրա հայտարարությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի Telegram ալիքը։

Փաստաբանի խոսքով՝ նիստը հետաձգելու միջնորդությունը մերժվել է։ Վարդանյանի պաշտպանական կողմը սա որակեց որպես միջազգային իրավունքի անտեսում և նաև հայտարարեց, որ ամբաստանյալները ենթարկվել են «դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում