Մեքսիկայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Մեքսիկայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Մեքսիկայի Ներքին Կալիֆորնիա նահանգի ափամերձ հատվածում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:

Երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ իրենք կապ են հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի նախնական գնահատման համար։ Ցունամիի վտանգի մասին դեռ չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում