2021-ին 12 տոննայից ծանր մեքենաների համար որոշ ճանապարհներ կարող են վճարովի դառնալ

2021-ին 12 տոննայից ծանր մեքենաների համար որոշ ճանապարհներ կարող են վճարովի դառնալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է 2021-ի հուլիսի մեկից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում «ճանապարհային վճար» հասկացությունը ներմուծել։

Ըստ փոփոխության պետական ճանապարհներով ավճար է երթևեկել բոլորին, բացի 12 և ավելի տոննա թույլատրելի զանգված ունեցող մեքենաներին։ Վճարովի կլինի նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող այլընտրանքային ճանապարհները:

Գումարը ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման և պահպանման համար է գանձվելու։

Օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Այս մասին տեղեկանում ենք E-draft.am հանրային քննարկման համար նախատեսված հարթակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում