Պաշտոնական․ Էլ-Շարավին վերադարձավ Ռոմա

Պաշտոնական․ Էլ-Շարավին վերադարձավ Ռոմա

Ստեֆան Էլ-Շարավին վերադարձավ «Ռոմա»։

Իտալացի խաղացողը պայմանագիր է կնքել ակումբի հետ ազատ գործակալի կարգավիճակով։ Մեկ շաբաթ առաջ 28-ամյա ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը «Շանհայ Շենհուայի» հետ։

«Երբ ես առաջին անգամ ժամանեցի Հռոմ, ես հսկայական տպավորություն ստացա քաղաքից ու ակումբից։

Հեռանալուց հետո ես հասկացա, որ Հռոմն ու «Ռոման» միշտ լինելու են իմ սրտում։ Հիմա ես չեմ համբերում, թե երբ եմ նորից հանդես գալու այս թիմում ու հագնելու այս մարզաշապիկը»,-Շարավիի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։

Էլ-Շարավին 2016-2019 թվականների ընթացքում հանդես է եկել «Ռոմայում»։ Նա մասնակցել է 139 խաղի ու դարձել է 40 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում