Խաչիկ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ
Խաչիկ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: Հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժինը։
Հուլիսի 21-ին, ժամը 17։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մադոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, այնուհետև՝ ինքնամարվել։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Խաչիկ գյուղից 20 բնակիչ և կամավոր հրշեջ-փրկարարական խումբը․ սահմանվել է հերթապահություն:
Կարծիքներ