Երևանում տնակ է այրվել

 Երևանում տնակ է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 05:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում այրվում է տնակ: Այս մասին հայտնում է ՀՀ  Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժինը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Մեր այգին» ռեստորանի մոտակայքում գտնվող տնակը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 06։56-ին: Այրվել է տնակը՝ մոտ 20 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում