Սաակաշվիլին Ուկրաինային կոչ է արել պատրաստվել Մարիուպոլի և Խերսոնի կորստին
Վրաստանի նախկին նախագահ 7 Օդեսայի նահանգապետ Միխeիլ Սաակաշվիլին Ուկրաինային կոչ է արել պատրաստվել Մարիուպոլի և Խերսոնի կորստին, որոնք, իր կարծիքով, կգրավի Ռուսաստանը: Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն ։
Այս կերպ քաղաքական գործիչը մեկնաբանել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ փակել հանրապետության խոշորագույն հեռուստատեսային ալիքները: Պաշտոնական առիթ է համարվել «ռուսամետ» տեսակետների հեռարձակումը։ Սաակաշվիլին վստահ է, որ նման քայլը միայն կխստացնի Դոնբասի հակամարտությունը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան պետք է անպայման վերահսկի այդ քաղաքները, որպեսզի Ղրիմը ջուր մատակարարի և տարածաշրջանում բարելավի լոգիստիկան: Սաակաշվիլին կասկածում է, որ Ռուսաստանն արդեն ռազմական գործողություններ է նախապատրաստում տարածքներ գրավելու համար։
Կարծիքներ