Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը
Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի սահմանին պարսպի կառուցումը Վաալիմաա սահմանային անցակետի տարածքում մասնակիորեն ավարտվել է։
«Արևելյան սահմանի վրա պարսպի կառուցումն արդեն մասամբ ավարտվել։ Վաալիմաա անցակետից 12 կիլոմետր երկարությամբ պարիսպ կկառուցվի»,- ասել է Ֆինլանդիայի սահմանային ծառայության ծրագրի ղեկավար Էրկկի Մատիլայնենը:
Ծրագրի հիմնական մասը՝ 200 կիլոմետրանոց պարիսպը, կավարտվի 2026 թվականին։ Այն հիմնականում կառուցվելու է հարավ-արևելյան սահմանին, որտեղ գտնվում են ամենաբանուկ անցակետերը։
Ֆինլանդիան չի նախատեսում Ռուսաստանի հետ 1300 կմ սահմանի ողջ երկարությամբ պարիսպ կառուցել։ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ պարիսպը կլինի 3,5 մետր բարձրությամբ, կես մետրով բարձր, քան ի սկզբանե նախատեսված էր, և կլինի ավելի խիտ՝ արգելապատնեշն արդյունավետ դարձնելու համար:
Կարծիքներ