ԱԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրապետության մարզերում․ արձանագրվել է 19 խախտում

ԱԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրապետության մարզերում․ արձանագրվել է 19 խախտում

Տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն  այսօր Վանաձոր, Գյումրի, Տաշիր, Իջևան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում իրականացրել են ընդհանուր 68 ստուգայց։ Արձանագրվել է 19 խախտում։

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ տեսուչները ստուգայցով եղել են նշված քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, թանգարաններում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում