Նիգերիայում զինյալները առնվազն 20 մարդու սպանել են

Առնվազն 20 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սոկոտո նահանգի շուկայի վրա զինյալների հարձակման հետեւանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղական իշխանությունները այս մասին շաբաթ օրը հաղորդել են Reuters-ին :
Նիգերիայի հյուսիսային և կենտրոնական մի քանի շրջաններում վերջին ամիսներին նկատվել է զինված խմբավորումների կողմից խաղաղ բնակչության դեմ հարձակումների զգալի աճ: Ամենամեծ թվով հարձակումներ են գրանցվել Նիգեր, Կադունա, Սոկոտո և Կացինա նահանգներում: Ավազակները սպանում են մարդկանց, պատանդներ վերցնում հետագա փրկագնի համար, գողանում խոշոր եղջերավոր անասունները, վախեցնում բնակիչներին:
Այս պայմաններում իշխանությունները ստիպված են լինում ոստիկանական ու բանակային հատուկ ստորաբաժանումներ օգտագործել ավազակների դեմ պայքարելու համար: Ստեղծվում են նաև տեղական ստորաբաժանումներ՝ առանձին գյուղեր և բնակավայրեր պաշտպանելու համար: Այս ստորաբաժանումները նաև օգնում են կանոնավոր ստորաբաժանումներին իրականացնել հանցագործների զինված խմբավորումների հայտնաբերման և չեզոքացման գործողություններ:
Կարծիքներ