Առնվազն հինգ մարդ է զոհվել Բանգլադեշում նավակի և բեռնատար նավի բախման հետևանքով
Առնվազն հինգ մարդ է զոհվել նավակի շրջվելու հետեւանքով, որը բախվել է բեռնատար նավին Տուրակ գետի վրա՝ Դաքքայի մոտ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը ՝ հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայության հերթապահին:
Միջադեպը տեղի է ունեցել նավակի եւ բեռնանավի բախման հետեւանքով: Հաղորդվում է, որ մի քանի մարդ անհետ կորած է համարվում:
Նմանատիպ ջրային վթարներ հաճախ տեղի են ունենում Բանգլադեշում, որը գտնվում է դելտայում, որտեղ հատվում են տասնյակ գետեր: Փորձագետներն այս վթարների մեծ մասը պայմանավորում են նավերի վատ սպասարկումով, անվտանգության վատ չափանիշներով և գերբեռնված նավերով:
Կարծիքներ