Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը վաղը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաղը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ, հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի հետ հավասար միավոր ունեցող Ուզբեկստանի թիմը կմրցի Նիդեռլանդների հետ:
Հիշեցնենք, որ այսօր կայացած նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը Ուզբեկստանի հետ 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ուզբեկները լրացուցիչ միավորով առաջատար են:
Կարծիքներ