ՖԻԴԵ-ի նախագահը վերընտրվել է պաշտոնում

ՖԻԴԵ-ի նախագահը վերընտրվել է պաշտոնում

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արկադի Դվորկովիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու` գործող նախագահ ռուս Արկադի Դվորկովիչը և ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը: Դվորկովիչը վերընտրվել է նախագահի պաշտոնում 156 կողմ ձայնով` 179 քվեարկողներից:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններն անցկացվել են Հնդկաստանի Չենայ քաղաքում, որտեղ ընթանում են կանանց և տղամարդկանց Համաշխարհային Օլիմպիադաները:

Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից: ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ է ընտրվել աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը: