Թուրքիան գնդակոծել է Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը

Թուրքիան գնդակոծել է Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը

Թուրքական բանակի հրետանին և սիրիական զինված ընդդիմության կազմավորումը ուրբաթ օրը գնդակոծել են Այն Իսա քաղաքը և նրա շրջակայքը՝ Ռաքքա նահանգի հյուսիսում։ Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կրակը արձակվել է 2019 թվականին թուրքական զորքերի կողմից ստեղծված սահմանային անվտանգության գոտուց՝ հրետանուց և ականանետերից։

Ինչես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների մեջ կան վիրավորներ, շենքերին նյութական վնաս է հասցվել։

Մի քանի արկեր պայթել են M4 ռազմավարական մայրուղու վրա, որն անցնում է Այն Իսայի կողքով։ Այս մայրուղին, որը կապում է Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները, հսկում են ռուս և թուրք զինվորականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում