Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2 նոր ֆուտբոլիստ ունի
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական եկան պրոֆեսիոնալ եւս 2 ֆուտբոլիստ, այսօր նրանց հանձնեցի ՀՀ անձնագրերը: Այս մասին ֆեյսբուքում գրում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Վաղը՝ 19:00-ին, եկեք Համալիր երկրպագելու մեր տղերքին, որոնք խոստանում են կրկին գոլոռատ հաղթանակ: Վաղվա մեր մրցակիցը Բոսնիայի հավաքականն է, որին նախորդ տարի չնայած բազմաթիվ սադրանքների հաղթեցինք իր հարկի տակ սեպտեմբերին, ադրբեջանական ագրեսիայից մի քանի օր անց, ամբողջ խաղին տրիբունաներից վանկարկում էին Ադրբեջան:
Այո սա մեր այն թիմն է, որ 8 խաղում միայն հաղթանակ է տարել եւ առաջին անգամ Ազգային հավաքականը դուրս բերել Աշխարհի առաջնության էլիտ ռաունդ:
Կարծիքներ