Համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետը
«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան Էնդո Շուհեյը։
Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Էնդո Շուհեյը ճարտարապետական յուրահատուկ, նորարարական լուծումներով բազմաթիվ շինությունների հեղինակ է։ Իր աշխատանքներում նա համատեղում է ճապոնական և արևմտյան ավանդույթների տարրերը՝ ստեղծելով դինամիկ տարածքներ, վերացնելով սահմանները ինտերիերի և էքստերիերի միջև։
Առավելապես հայտնի են Էնդո Շուհեյի «Springtecture», «Rooftecture», «Bubbletecture», «Halftecture» նախագծերը։
Կարծիքներ