Շարունակվում են տեղահանված բնակչությանը տրամադրվող կացարանների կահավորման աշխատանքները
Տեղահանված անձանց բնակարանային պայմանների և սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում ԱՀ ԱՍՄ հարցերի նախարարության աշխատակազմի միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության կողմից շարունակվում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված բնակչությանն Արցախի համայնքներում տրամադրվող կացարանների կահավորման աշխատանքների իրականացումը:
Վարչության աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների արդյունքներն ամփոփելուց հետո լրիվությամբ կահավորվել են նման ընտանիքներին տրամադրված` Ասկերանի շրջանի Պատարա համայնքում՝ 18, Լուսաձոր համայնքում՝ 12, Հովսեփավան համայնքում՝ 6, Դաշուշեն համայնքում՝ 3, Քռասնի և Աստղաշեն համայնքներում՝ 2-ական, Հարավ և Խնապատ համայնքներում՝ 1-ական բնակելի տներ, 1 տուն Մարտակերտ քաղաքում, իսկ Մարտունու շրջանի Մսմնա համայնքում՝ 2, Եմիշճան, Աշան համայնքներում և Մարտունի քաղաքում` 1-ական վերանորոգված բնակելի տներ են կահավորվել:
Վերանորոգված ու կահավորման անհրաժեշտություն ունեցող բնակֆոնդի վերաբերյալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացրած հայտերի հիման վրա՝ կահավորման ու անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովման գործընթացը շարունակվում է իրականացվել համապատասխան կացարաններում:
Կարծիքներ