Տոկիոյի Օլիմպիական խաղերի հանդիսականներին կարգելվի բղավել եւ երգել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հանդիսականներին կարգելվի բղավել եւ երգել

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ընդունել է որոշում, որով Խաղերի հանդիսականներին կարգելվի ստադիոններում եւ մարզապալատներում բղավել եւ երգել, հաղորդում է Խաղերի պաշտոնական կայքը։

Մարզիկներին հնարավոր կլինի աջակցել միայն ծափերով։ Կազմակերպիչները հույս ունեն այդ սահմանափակումներով կանխել կորոնավիրուսի տարածումը։

Ավելի վաղ Խաղերի կազմակոմիտեն եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էին, որ Խաղերի մրցումների տոմս գնած երկրպագուները պետք է պարտադիր պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ եւ ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մեկ տարով հետաձգված Տոկիոյի Խաղերը կանցկացվեն այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում