Մեքենաների գետեր են հոսում Հայաստան՝ իրենց պապենական հողից բռնագաղթված փախստականներով. Մարուքյան
«Մեքենաների գետեր են հոսում Հայաստան Լեռնային Ղարաբաղից՝ իրենց պապենական հողից, տներից, համայնքներից, գյուղերից ու քաղաքներից բռնագաղթված փախստականներով, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու ապահովությունը Լեռնային Ղարաբաղում»։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։ Կասկած չկա, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այս արարքի համար»։
Կարծիքներ