«Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք». Նիկոլ Փաշինյանի կոչը քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ Կառավարության շենքից եւ մոտեցավ իր կոչով Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Հավաքվածները վարչապետին դիմավորեցին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով:
Պատասխանելով բախումների վտանգի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց. «Վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունենա: Ամենակարեւորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք: Սա ամենակարեւոր արձանագրումն է, բայց հարցեր կա, պետք է քննարկենք: Եվ այդ հարցերի քննարկումն է մեր հավաքի նպատակը»:
Վարչապետն ընդգծեց՝ չի կարող տեղի ունենալ այլ բան, այլ միջադեպ, Հայաստանի Հանրապետությունում եղբայրության մթնոլորտ պետք է լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ չի լինելու:
Հեղաշրջման վտանգը չեզոքացվա՞ծ է՝ այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է. «Ես կարծում եմ, որ դա հուզական արձագանք է (Իր հրաժարականի մասին հայտարարությունը-խմբ.), եւ մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք, ուղղակի հրամանատարության...ներքաշել են մեր ընկերներից ոմանց, բայց նույնիսկ նրանց, ում աշխատանքից ազատելու որոշում կայացրել եմ, նրանք բոլորը իմ եղբայրներն են, մեր եղբայրներն են, մեր հայրենիքի զինվորներն են»:
Այս պահին վարչապետի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից երթ է սկսվել:
Կարծիքներ