Մոսկվայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայի «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, 3-ը տուժել են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քրեական գործեր են հարուցվել 2 անձի սպանության և զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածներով: Իրավապահները ձերբակալել են կրակողին, պարզվել է նրա ինքնությունը: Նա Մոսկվայի 45-ամյա բնակիչ, նախկին զինվորական Սերգեյ Գլազովն է։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրաձգությունը սկսվել է դիմակի պատճառով: Գլազովից պահանջել են կենտրոնի տարածքում դիմակ դնել: Երբ անվտանգության աշխատակիցը փորձել է նրան դուրս հրավիրել կենտրոնից, նա հանել է ատրճանակը և սկսել կրակել:
Կարծիքներ