Գավառի մանկատանը 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ են տեղի ունեցել. հայտնի է կատարողը
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։
Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գավառ քաղաքի Թումանյան փողոցում մայիսի 19-ին հայտնաբերել են Նարեկ Պ․-ին, որը տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ՝ ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ըստ սկզբնաղբյուրի՝ Նարեկ Պ․-ն խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի նկատմամբ։
Դեպքի փաստով Ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Կարծիքներ