Մուսուլմանները նշում են Ուրազա-Բայրամը
Մայիսի 13-ի առավոտյան Ռուսաստանի բոլոր մզկիթներում տոնական նամազներ կանցկացվեն Ուրազա-Բայրամի կապակցությամբ, որը նշանավորում Է իսլամական ռամադան սուրբ ամսվա ավարտը:
Մինչդեռ կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքը երկրորդ տարին անընդմեջ ուղղումներ Է մտցնում այդ օրվա ավանդական տոնակատարության մեջ:
Այսպես, Մոսկվայում նամազները, ինչպես եւ անցյալ տարի, գործող սահմանափակումների պատճառով կկատարվեն ծխականների բացակայությամբ: Տոնական աղոթքը մուսուլմանները կկարողանան դիտել հեռարձակմամբ:
Ուրազա-Բայրամը տեւում Է երեք օր՝ 30-օրյա պահքից հետո, եւ նշանակությամբ երկրորդ մուսուլմանական տոնն Է Ղուրբան-բայրամից կամ Զոհաբերության օրից հետո: Նախօրյակին՝ ռամադանի վերջին օրը, մուսուլմանները, ավանդույթի համաձայն, հավաքում են տները, նվերներ պատրաստում եւ հյուրասիրություն կազմակերպում տոնական սեղանի շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ