Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նա  նշել է, որ չեչեն ժողովուրդը խախաղության գինը գիտի ավելի, քան բոլորը, գիտի նաև վիշտը, որը բերում է պատերազմը:

«Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և ամեն ինչ անել բարդ խնդիրների խաղաղ կարգավորման համար: Այսօր տեսնում ենք սրված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու պետություններն էլ եղբայրական են մեզ համար: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար»,- գրե է Կադիրովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում