Թուրքիան ՄԱԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել օտար լեզուներով երկրի անվանման գրությունը փոխելու համար

Թուրքիան ՄԱԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել օտար լեզուներով երկրի անվանման գրությունը փոխելու համար

Թուրքիան ՄԱԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել օտար լեզուներով երկրի անվանման գրությունը փոխելու համար։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլուն։

Նա նշել է, որ սա կարելի է դիտարկել «որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։

«Նամակով, որն ես այսօր ուղարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով, մենք մեր երկրի օտարալեզու անունները գրանցում ենք ՄԱԿ-ում, որպես «Türkiye»»,-գրել է Չավուշօղլուն։

Անկարան ցանկանում է, որ  երկրի անվանման նման գրությունն օգտագործվի միջազգային ֆորումներում ու պաշտոնական փաստաթղթերում  Turkey, Turkei, Turquie և այլ տարբերակների փոխարեն։

Այս մասին հայտնում է  factor-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում