«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային իր առաջարկը ներկայացրել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը:
Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»,-նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ