Օլիմպիական խաղերի բացման ժամանակ 19 մարդ է բերման ենթարկվել. Փարիզի ոստիկանությունը պատճառների մասին չի խոսել

Օլիմպիական խաղերի բացման ժամանակ 19 մարդ է բերման ենթարկվել. Փարիզի ոստիկանությունը պատճառների մասին չի խոսել

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ձերբակալել է 19 մարդու։

Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը՝ չհստակեցնելով ձերբակալությունների պատճառը։

Դարմանինը նշել է, որ իշխանություններին հաջողվել է խուսափել հասարակական կարգի խոշոր խախտումներից։

Խաղերի բացման արարողության ժամանակ անվտանգությունն ապահովել են մոտ 45 հազար ոստիկաններ ու ժանդարմներ, ինչպես նաև մինչև 20 հազար զինվորական։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ին մեկնարկել էին ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում