Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 7-ի N 247-Ա և N 243-Ա որոշումներով Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:

Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ եղել է նախարարության համակարգում: Ռաիսա Գալստյանը 2008 թ. հոկտեմբերի 15-ին արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում, իսկ 2018 թվականից մինչև օրս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է և կրկին վերանշանակվել է նույն պաշտոնում:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի՝ մարտի սկզբին անցկացված արտահերթ նիստին մասնակցած 7 անդամները միաձայն հավանություն էին տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում