Ադրբեջանը կվերսկսի Ռուսաստանում զբոսաշրջության պետական գործակալության ներկայացուցչության աշխատանքը
Ադրբեջանը ծրագրում է 2024 թվականին վերսկսել ՌԴ-ում Հանրապետության Զբոսաշրջության պետական գործակալության ներկայացուցչության աշխատանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
«2024 թվականին նախատեսվում է վերականգնել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության զբոսաշրջության պետական գործակալության ներկայացուցչության (զբոսաշրջային գրասենյակի) աշխատանքը, ինչն էլ ավելի կամրապնդի երկկողմ զբոսաշրջային կապերը»,- նշել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։ .
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված ապագայի նկատմամբ և կանենք ամեն ինչ, որպեսզի այն լուսավոր լինի», - հավելել է դիվանագետը:
Կարծիքներ