Հայկո - Ամենա (Պրեմիերա)

Հայկո - Ամենա (Պրեմիերա)

Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է երգացանկիս՝ «Ամենա», սիրված երգի հիման վրա: Համանուն ստեղծագործությունը ժամանակին նվիրել եմ ընկերներիս՝ Աննային և Արտյոմին: Խոսքն՝ ինչպես միշտ, իմ սիրելի ընկեր ու պոեզիայի անզուգական վարպետ Ավետ Բարսեղյանինն է: Շատ կարճ ժամանակում, իմ սիրելի հանդիսատեսը, «Ամենա» երգը սիրեց և ես որոշեցի, որ այն պետք է անպայման ունենա տեսահոլովակ, որը մեծ սիրով կնվիրեմ ձեզ: Տեսահոլովակը նկարահանել է իմ ընկեր, ռեժիսոր Ավիկ Շանիչը, ով ապրում և ստեղծագործում է Խորվաթիայում: Նրան հաջողվել է կադրով հանդիսատեսին հաղորդել երգի ամբողջ զգացմունքայնությունն ու էներգիան, շունչն ու ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որ օգնել են ինձ ձեզ ներկայացնել մեր գեղեցիկ ստեղծագործությունը: Հույս ունեմ, որ այն ձեզ ևս դուր կգա: Մաղթում եմ հաճելի դիտում :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում