Ահարոն Սահակյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը: Վերջինս համայնքապետի պաշտոնից հրաժարական է տվել մարզպետ նշանակվելու համար:
Նշենք, որ Ահարոն Սահակյանի նշանակման հարցը զեկուցվող էր, սակայն, ըստ էության, այն հաստատվել է գաղտնի ընթացակարգով:
Կարծիքներ